Խոսրովի անտառում ֆոտոթակարդում է հայտնվել Կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկը (տեսանյութ)
Հասարակություն«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:
Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ներկայումս կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`
Լայնատերև անտառներում և նոսրանտառներում
Լեռնային տափաստաններում
Մերձալպյան մարգագետիններում
Ալպյան մարգագետիններում»:


















































Ամենադիտված
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո