Թաղավարդում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք. ՌԴ ՊՆ
Հասարակություն
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հուլիսի 29-ին տեղեկատվական ամփոփագիր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին:
«Օրվա ընթացքում ԹԱՂԱՎԱՐԴ շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, հարթել է միջադեպը»,- ասված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)