Neue Zürcher Zeitung. Pussy Riot -ը շարունակում է իր քաղաքական բողոքը
Համաշխարհային Մամուլ
Ռուսական Pussy Riot խմբի երգչուհին շարունակելու է իր քաղաքական բողոքը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է պայմանական ազատության մեջ գտնվող Pussy Riot խմբի երգչուհի Եկատերինա Սամուցևիչը: «Մենք չենք հանձնվելու, մեր քաղաքական բողոքը դեռ իր նպատակին չի հասել», ասել է Սամուկևիչը լրագրոներին:
«Իշխանությունների փորձերը՝ պառակտել խմբի անդամներին, դատապարտված են անհաջողության: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը գործադրել նախագահ Վլադիմիր Պուտինի «մեգա-ավտորիտար նախագծի» դեմ. հայտարարել է պայմանական ազատության մեջ գտնվող Սամուցևիչը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Սամուցևիչը չորեքշաբթի օրը Մոսկվայում դատարանի դահլիճից ազատ էր արձակվել՝ սահմանելով փորձաշրջան: Մյուս երկու երգչուհիների մեղադրական հայցը դատարանը բավարարել է: Մարինա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան ենթարկվել են 2 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում