The Moscow Times. Ալիևը մեղադրել է British Petroleum-ին
Համաշխարհային Մամուլ
Ադրբեջանը մեղադրել է British Petroleum-ին «կեղծ խոստումներ» տալու մեջ՝ կապված նավթի արտահանման հետ, և նշել է, որ պետությունը պոտենցիալ եկամուտներից կորցրել է 8 միլիարդ դոլար մի ծրագրից, որը հանդիսանում է աշխարհում այդ ընկերության ամենամեծ նախագծերից. գրում է The Moscow Times-ը՝ հղում անելով Reuters-ին:
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ նա ձեռնարկելու է «լուրջ միջոցներ»՝ սպառնալով պայքարի երրորդ ճակատ բացել՝ ընդդեմ British Petroleum-ի, որը ձգտում է լուծում գտնել Մակոնդոյում (Միացյալ Նահանգներ) նավթի արտահոսքի և ռուսական համարձակ 25 մլրդ նախաձեռնության ճակատագրի հարցերի համար:
«Ադրբեջանը չի ստացել 8.1 մլրդ դոլար եկամուտ»,-հայտնել է Ալիևը կառավարությանը՝ մեղադրելով British Petroleum-ին Ազերի-Չիրագ-Գունեշլի (ACG) շրջաններում արտահանման նախագծերում «կոպիտ սխալներ» թույլ տալու մեջ վերջին մի քանի տարիներին:
«Դա բացարձակապես անընդունելի է: Ներդրողները, ովքեր չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները և պայմանագրի կետերը, պետք է դասեր սովորեն սրանից: Լուրջ միջոցներ պետք է և կձեռնարկվեն»,-ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ազերի-Չիրագ-Գունեշլի (ACG) կոնսորցիումը ներդրել էր 28.7 մլրդ դոլար Ադրբեջանում 1990-ական թվականներից ի վեր՝ ունենալով 73 մլրդ եկամուտ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում