Հնդկաստանում երկու մետրանոց կոբրան փսխել է կենդանի իժի (տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկաստանում տեղացիները տեսել են, թե ինչպես է երկու մետրանոց կոբրան փսխում իժի։ Երբ օձն ամբողջությամբ դուրս է եկել, պարզվել է, որ նա ողջ է, հայտնում է NDTV-ն։
Հնդկական Բանկի քաղաքում տեսել են երկու մետրանոց կոբրա, որի բերանից կենդանի իժ էր դուրս գալիս։ Տեղացիները կանչել են օձ որսացողին, որն օգնել է օձերին տեղափոխել իրենց բնական միջավայր: Մասնագետը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, շղթայավոր իժը չի գոյատևի, քանի որ կոբրայի թույնը կարող է սպանել նրան։
Շղթայավոր իժը նույնպես թունավոր է։ Հնդկաստանում այն չորս օձերից մեկն է, որոնք ամենից հաճախ կծում են մարդկանց։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան