Doja Cat-ը սափրել է գլուխը ու թողարկել հագուստի իր բրենդը
Տեսանյութեր26-ամյա ամերիկացի ռեփ կատարող և «Գրեմմիի» դափնեկիր Doja Cat-ը թողարկել է հագուստի իր ապրանքանիշը և ցուցադրել առաջին մոդելը։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Ռեփերը թողարկում է հագուստի իր բրենդը, որը կոչվում է It's Giving: Doja Cat-ի առաջին մոդելները ներքնազգեստներ են, որոնց վրա գրված է՝ «Այո»: Ապրանքանիշի պաշտոնական կայքում կարելի է տեսնել կատուներով, բեյսբոլի գլխարկներով և գուլպաներով շապիկների տարբերակներ: Բոլոր ապրանքները հասանելի են նախնական պատվերի համար և վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 30-ից:
Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին, Doja Cat-ը սափրել էր իր մազերը և հոնքերը: Նա ամբողջ ընթացքը նկարահանել է տեսախցիկով՝ առաջացնելով հանդիսատեսի հակասական արձագանքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)