Իսրայելում կատաղած ցուլը ներխուժել է բանկի շենք (տեսանյութ)
ՏեսանյութերԻսրայելի Լոդ քաղաքում ցուլը ներխուժել է բանկի շենք: Կենդանին վազել է միջանցքներով՝ ավտոկայանատեղիում մի քանի մեքենաների վնասելուց հետո, հայտնում է RT-ն իր Telegram-յան ալիքում։
Թե ինչպես է կենդանին հայտնվել բանկի ավտոկայանատեղիում, չի հաղորդվում։ Չկա նաև տեղեկություն, թե արդյոք միջադեպի հետևանքով կան տուժածներ:
Նշվում է միայն, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու անասնաբույժները քնեցրել են կատաղած կենդանուն: