Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղար Հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկը Պուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել է Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Մեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտում Ռուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել է Բաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան Սաղաթելյան Ռուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորությունները Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին 

Երևանի քաղաքապետն այցելել է ներառական ճամբար

Տեսանյութեր

Հաշմանդամություն և սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաները հանգստանում են կողք կողքի: Հայաստանում առաջին ու առայժմ միակ ներառական ճամբարը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Լիարժեք կյանք» ՀԿ համատեղ նախաձեռնությամբ:

«Անցյալ տարի հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ ֆինանսավորվեց փորձնական ծրագիրը՝ ներառական ճամբար կազմակերպելու նպատակով: Այն հաջողեց և ստացավ մեծ արձագանք: Ծրագիրը շատ կարևոր է, քանի որ երեխաները, որոնք հնարավորություն չունեն օգտվելու հանգստյան գոտիներից, այս ծրագրով լրացնում են բացը: Իսկ այն երեխաները, որոնք ինքնուրույն կենսագործունեության խնդիր ունեն, գալիս են ուղեկցողի՝ ծնողի կամ հարազատի հետ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Երեք հերթափոխ է, յուրաքանչյուրը՝ մեկական շաբաթ: Ստեփանավանում կազմակերպված ճամբարային հանգստի ծրագրում ներառվել է Երևանի տարբեր վարչական շրջանների 7-16 տարեկան ավելի քան 150 երեխա ու ծնող:

Քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի ճամբարը վերանորոգվել է. Կառուցվել են թեքահարթակներ, փոխվել դռներն ու պատուհանները, հարմարեցվել սանհանգույցները:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Մեջլումյանի, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանի հետ այցելել է ճամբար, հանդիպել երեխաներին:

«Սոցիալական ոլորտում վերջին երկու տարիներին բավական մեծ փոփոխություններ ենք իրականացրել՝ կառուցվածքային փոփոխություններ, մասնագետների վերապատրաստում: Իսկ այս ծրագրով տարբեր խնդիրներ ունեցող երեխաների ամառային հանգիստն ենք փորձել կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Սա մեր գործակցության ամենակարևոր ծրագիրն է: Այստեղ՝ ճամբարում, ականատես ենք լինում իրական ներառականության»,- նշում է «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը:

Շրջելով տարածքում՝ քաղաքապետը ծանոթացել է ոչ միայն ստեղծված պայմաններին, այլև ճամբարային հագեցած առօրյային. մարզաառողջարարական զանազան ծրագրեր, զարգացնող խաղեր, նկարչություն ու կավագործություն: Տեղում աշխատում են նաև ԱԻՆ մասնագետները՝ երեխաներին պատրաստում պայմանական արտակարգ իրավիճակի:

Քաղաքապետի հետ զրույցում երեխաներն անկեղծացել են՝ հեռանալ չեն ուզում: Շատերն այստեղ գտել են իրենց առաջին ընկերներին:

«Ծրագիրը, վստահ եմ, շարունակական է լինելու: Այդ նպատակով 2023թ. նախատեսում ենք համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնել»,- շեշտում է քաղաքապետը:

Ներառական ճամբարը ոչ միայն հանգստի հնարավորություն է, այլև ներառական միջավայր ստեղծելու հնարավորություն, որտեղ մանկական հուշերը լրացվում են նոր ու վառ գույներով:

Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը տարվա ընթացքում շարունակելու է հաշմանդամություն ունեցող և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երեխաների համար ծրագրերը, որոնք միտված կլինեն նրանց համար հավասար պայմաններ և հնարավորություններ ապահովելուն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ
Ամենադիտված