Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայք Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել Ռուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի Աստանա ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial Times Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով ԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառով Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբ Ղրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել Ղազախստանում Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքում Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան 

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Խաչատուր Քոքոբելյանի հոր «առեւանգման» գործի մասին (տեսանյութ)

Տեսանյութեր

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Խաչատուր Քոքոբելյանի հոր «առեւանգման» գործի մասին։ Հուլիսի 27-ին ոստիկանության Իջեւանի բաժնում ստացվել է հաղորդում, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա մի տղամարդ անհետ կորել է: Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Անօգուտ:

Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Հաղորդման հաջորդ օրը Տավուշի մարզային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով: Կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, տուժողի տան դիմացի փողոցում նկատվել է «Օպել» մակնիշի արծաթագույն մեքենա, եւ այդ ընթացքում հարեւանությամբ ապրող բնակիչները տուժողի տան կողմից լսել են տարօրինակ ձայներ, սակայն ուշադրություն չեն դարձրել՝ մտածելով, որ տուժողի այգում աշխատող բանվորներն են եկել, որ միասին գնան այգի:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Պարզվել է, որ տուժողի տան դիմաց տեղադրված տեսախցիկի ուղղությունը շեղված է եղել, ինչից հետո ավելի հիմնավոր է դարձել այն վարկածը, որ տուժողը ոչ թե տնից դուրս է եկել ու գնացել անհայտ ուղղությամբ, այլ տեղի է ունեցել հանցագործություն»:

Անձի անհետացման հանգամանքները պարզելու գործին լծվեցին նաեւ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, եւ դեպքից երկու օր անց ստացան տեղեկություն, որ այդ օրը` հուլիսի 27-ի առավոտյան, 83-ամյա տղամարդուն իր տան մոտից առեւանգել են:

Առեւանգման վարկածն արդեն շրջանառվում էր Քրեական ոստիկանությունում, արդեն իսկ անլուր հսկողություն էր իրականացվում, ինչի արդյունքում էլ պարզվեց, որ անհետ կորածի հարազատները բջջային հավելվածի միջոցով ստացել են հաղորդագրություն, որի մեջ առաջարկվում էր պատանդ վերցված անձին գումարի դիմաց ազատ արձակել: Հետո պարզվեց, որ իրավապահները գործ ունեն մանրակրկիտ կազմակերպված եւ առավելագույն զգուշավորությամբ իրականացվող շորթման հետ:

Հանցագործության բացահայտման գործին միացան Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, որոնց գործողություններից պարզ դարձավ, որ կատարվածը անդրսահմանային կազմակերպված հանցագործություն է:

Ներկայացնում է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը. «Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ հանցագործները, հետքերը թաքցնելու նպատակով, պատանդի հարազատների հետ կապվել են ուկրաինական հեռախոսահամարով գրանցված Whatsapp հավելվածի միջոցով, ընդ որում` հաղորդակցության ողջ ընթացքում օգտագործել են VPN ծառայություններ: Ուկրաինայի կիբեռոստիկանության գործընկերների միջոցով արագ հաջողվեց պարզել, որ նշված հեռախոսահամարը գրանցված չէ իրենց բջջային օպերատորների կողմից:

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հեռախոսահամարը ձեռք է բերվել վիրտուալ հեռախոսահամարների վաճառքի կայքից: Կարողացանք պարզել նաեւ, որ այդ հեռախոսահամարով Whatsapp հավելվածին հասանելիությունը ստացվել է ԻԻՀ տարածքից»:

Վերջին տեղեկությունը ենթադրում էր ակտիվ միջազգային համագործակցություն: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը` գործին միջամտեց նաեւ Հայաստանի ոստիկանության ղեկավարությունը: Առանց բացելու որոշ փակագծեր` ասենք, որ բացահայտման ճանապարհին մեր ոստիկանները ակտիվ եւ արդյունավետ համագործակցեցին ոչ միայն Ուկրաինայի համապատասխան կառույցների, այլեւ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի համակարգչային հանցագործությունների եւ մտավոր սեփականության սեկտորի եւ Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հետ: Ուսումնասիրելով եւ վերլուծելով արդեն իսկ ձեռք բերված տեղեկությունները` որոշում կայացվեց համագործակցությունը կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվեց ոստիկանություն, ու նաեւ նրա ջանքերի շնորհիվ հանցագործության բացահայտման հարցում միջազգային համագործակցությունն ամենաբարձր մակարդակի էր բոլոր առումներով:

ԻԻՀ կիբեռոստիկանությանը եւ Թեհրանում Ինտերպոլի ծառայողներին փոխանցվեցին բավարար տեղեկություններ` հաղորդագրությունները ուղարկող անձանց ինքնությունը պարզելու համար: Իրանի գործընկերները կարճ ժամանակում հայտնաբերեցին եւ ձերբակալեցին նրանց: Առգրավված համակարգչային տեխնիկայի զննությամբ գտնվեց նաեւ Հայաստանում առեւանգված անձի ազգականների հետ ունեցած նամակագրությունը: Ավելին, Իրանի իրավապահները պարզեցին Հայաստանից հաղորդագրությունը ուղարկած անձի ինքնությունը, որը Իջեւանի բնակիչ էր, 37-ամյա մի տղամարդ:

Մնում էր լուծել տեխնիկական հարցեր, ստեղծել ապացուցողական ամուր հիմք:

Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Նախաքննության ընթացքում քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացվեց տեղեկատվություն, որ հանցագործությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչներ: Այդ վարկածները հիմնավորելու ուղղությամբ կատարվեցին լայնածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, առգրավվեցին տարբեր տեսագրող սարքերի տեսագրություններ, բջջային օպերատորներից ստացվեցին հանցագործությանն առնչվող անձանց կողմից օգտագործված հեռախոսահամարներն ու հեռախոսների տեղեկատվությունը, կատարվեցին բազմաթիվ անձանց հարցաքննություններ, ինչպես նաեւ ստացված տեղեկատվության եւ առգրավված տեսագրությունների զննություններ, որոնց համատեղմամբ հիմնավորվեց, որ հանցագործությանն առնչվում են ոստիկանության կողմից նշված անձինք»:

Ու թեեւ այս ընթացքում, իրավապահների գործողություններին անտեղյակ, պատանդի հարազատները գործում էին շորթողների թելադրանքով, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում արդեն ուրվագծվել էր հանցագործության ողջ պատկերը:

Շորթման կազմակերպիչներից երկուսն իջեւանցի էին` 37-ամյա եւ 25-ամյա տղամարդիկ: Ներգրավված էին նաեւ այլ անձինք, որոնց վերաբերյալ տեղեկություն տրամադրելն առայժմ նպատակահարմար չէ:

Հետքերը թաքցնելու նպատակով շորթողներն, ամեն մի նոր քայլ ձեռնարկելիս, փոխել էին ավտոմեքենաները: Հուլիսի 27-ի առավոտյան 83-ամյա տղամարդուն առեւանգել եւ աչքերը կապած տեղափոխել էին արծաթափայլ «Օպել» մակնիշի մեքենայով, դաշտամիջյան ճանապարհներով: Այս ընթացքում պատանդին նստեցրել էին 37-ամյա տղամարդու աներոջ անունով հաշվառված «Տոյոտա Պրադոն», որով էլ հասցրել էին Լոռու մարզի Ծաթեր գյուղ, որտեղ պատանդին պահելու համար նախօրոք վարձակալել էին հյուրատուն: Արտաքին աշխարհից ու կապի միջոցներից զրկված` նրան պահել էին հսկողության տակ, նույնիսկ ջուրն ու կերակուրը փոխանցել էին դիմակավորված: Պարզվեց նաեւ, որ նրան ազատ արձակելու դիմաց գումարը պահանջել են կրիպտոարժույթով:

Փրկագինը կրիպտոարժույթով պահանջելը նույնպես ուներ հետքերը թաքցնելու նպատակ, ինչը նույնպես արգելք չեղավ իրավապահների համար: Հաջողվեց պարզել կրիպտոարժույթի դրամապանակի տիրոջ ինքնությունը, որը ԻԻՀ իրավապահների կողմից արդեն իսկ ձերբակալվածներից մեկն էր:

Տուժածի հարազատներն այդ ընթացքում շարունակում են վիրտուալ շփումները շորթողների հետ եւ, ի վերջո, համաձայնության գալիս:

Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Հանցագործները պահանջ են ներկայացրել 3 միլիոն դոլար փոխանցել իրենց կողմից նշված կրիպտոարժույթի դրամապանակին: Սակայն բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 200 հազար դոլարի շուրջ, որը պետք է վճարվեր մաս-մաս: 20 հազար դոլար ստանալուց հետո տուժողին ազատ են արձակել՝ պայմանով, որ մնացած գումարը պետք է վճարեն տուժողին ազատ արձակելուց հետո: Տուժողի հարազատները եւս 20 հազար դոլար են փոխանցել հանցագործների նշած դրամապանակին»:

Օգոստոսի 2-ին Երեւանի Գյուլբենկյան փողոցից շորթողները վերցնում են մտերիմներից մեկի «Հունդաի Սոնատան» եւ դրանով ուղեւորվում Ծաթեր գյուղ: Ճանապարհին կարճ կանգառ են ունենում խանութի մոտ:

Հասնելով Ծաթերի հյուրատուն` պատանդին այդ նույն մեքենայով, դարձյալ աչքերը փակ, տեղափոխում են Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակա տարածք եւ բաց թողնում: Դարձյալ համացանցով` Հայաստան-Իրան-Հայաստան կապով հարազատներին հայտնում են 83-ամյա տղամարդուն բաց թողնելու տեղը, որտեղ էլ հարազատները գտնում են նրան:

Օգոստոսի 11-ին արդեն ամեն ինչ կար` բացահայտման գործն ավարտին հասցնելու համար: Ժամը 16-ի սահմաններում, բոլորովին այլ մեքենայով ուղեւորվելիս, ոստիկանները շորթողներին կանգնեցնում են, ձերբակալում եւ ներկայացնում են նախաքննական մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ՝ հանցագործության բոլոր հանգամանքները, հանցավոր խմբի մյուս անդամների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հանցագործությանը մասնակից անձանց գործողությունները պարզելու, տուժողի հարազատներին պատճառված վնասը փոխհատուցելու ուղղությամբ:

Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը բարձր է գնահատում միջազգային գործընկերների օգնությունը, եւ ոչ միայն այս կոնկրետ դեպքի բացահայտման գործում: Հայաստանի ոստիկանությունը վստահ է, որ բարեկամ երկրների ոստիկանական կառույցների հետ ձեւավորված սերտ համագործակցությունն այլընտրանք չունի, եւ համագործակցության այս օրինակելի դրվագը կլինի ոչ թե բացառիկ պատահականություն, այլ սովորական օրինաչափություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողություն
Ամենադիտված