The Independent. Երկրորդ աշխարհամարտի ռումբը` 10 հազար մարդու տարհանման պատճառ
Համաշխարհային Մամուլ
Ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Գերմանիայի Պոտսդամ քաղաքի արվարձաններից մեկից այն բանից հետո, երբ հայտնաբերվել է 250 կգ (550 ֆունտ) քաշով չվնասված ռումբ` Երկրորդ աշխարհարմարտի տարիներից, գրում է The Independent -ը:
Սկզբում անհայտ է եղել` որքան ժամանակ են բնակիչները հեռու գտնվելու իրենց բնակության վայրից:
Նույնիսկ պատերազմից հետո 70 տարի անց շարունակ հայտնաբերվում են մեծ թվով չվնասված ռումբեր` Գերմանիայի տարածքում:
Հիշեցնենք, որ օգոստոսին Մյունխենի իշխանություններն անկարող են եղել վնասազերծել հայտնաբերված 250 կգ-անոց նմանատիպ ռումբ և ստիպված են եղել այն պայթեցնել տեղում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում