Agence France-Presse. Հունական կղզիները պատրաստվում են ընդունել 20.000 սիրիացի փախստականների
Համաշխարհային Մամուլ
Ծրագրեր են մշակվել, որոնք նախատեսում են ապաստան տրամադրել 20.000 սիրիացի փախստականների, տեղեկացրել է Հունաստանի հանրային ղեկավարման նախարարությունը, չնայած, որ այլ պաշտոնյաները նշում են՝ ԵՄ-ի մակարդակով բանակցությունները այս հարցի շուրջ դեռևս ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Անտոնիս Սամարասի կառավարությունը, որտեղ իշխող դեր ունեն պահպանողականները, «կանխատեսում է, որ կարող է, եթե անհրաժեշտ լինի, հյուրասիրությամբ ընդունել 20.000 փախստականների Սիրիայից, ովքեր կտեղավորվեն Կրետե և Հռոդոս կղզիներում գտնվող հատուկ հարմարություններում», - նշված է Agence France-Presse-ին ուղղված նախարարության պատասխան նամակում:
Տեղափոխությունն իրականացվելու է Աթենքի՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած Մարդու իրավունքների պարտավորություններով: Այս գործողության գաղտնի անունն է «Իոնի»՝ ի պատիվ առաջին հնագույն հույն գաղութի, որ հիմնվել էր Սիրիայում, նշել է նախարարությունը: Հետագա տեղեկատվություն չկա այն մասին, թե փախստականները տեղավորվելու են հյուրանոցներում, թե հենց այդ նպատակով կառուցված շինություններում:
Այնուհետև Հունաստանի ԱԳՆ-ն նշել է, որ այս հարցը դեռ քննարկման մեջ է ԵՄ-ի շրջանակներում, և որ Աթենքը հիմա կենտրոնացած է Սիրիայի հարևան պետություններին «աջակցելու» գործընթացի վրա, որոնք բախվել են փախստականների մեծ ներհոսքի խնդրին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում