Արիզոնայում անհետանալուց հետո 32-ամյա քանթրի երգիչ Լյուկ Բելին մահացած են գտել (տեսանյութ)
ՏեսանյութերՔանթրի երգիչ-երգահան Լյուկ Բելը մահացել է ավելի քան մեկ շաբաթ հետո, երբ նա անհետ կորել էր ԱՄՆ Արիզոնա նահանգում: Այս մասին հայտնում է People-ը։
Երաժիշտը 32 տարեկան էր։ Օգոստոսի 20-ին անհետացած Բելին գտել են նրա անհետացման վայրի մոտ։ Ոստիկանության վարչությունից հայտնել են, որ մահվան պատճառները դեռ պարզված չեն, իսկ երգչի մահվան դեպքը հետաքննվում է։
Ավելի ուշ պարզվել է, որ կատարողի մոտ երկբևեռ խանգարում է ախտորոշվել, և նրա հոգեկան վիճակը վատացել է։
Բելը հայտնի դարձավ իր դեբյուտային Don't Mind if I Do ալբոմի թողարկումից հետո՝ 2014 թվականին: 2016 թվականին նա պայմանագիր կնքեց Thirty Tigers-ի հետ և թողարկեց ևս մեկ ալբոմ։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը