Գողը խաչի միջոցով ներխուժել է կաթոլիկ դպրոց և գումար հափշտակել (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ում գողը ներխուժել է Կալիֆորնիայի Բել Գարդենսի կաթոլիկ դպրոց՝ օգտագործելով խաչ, և հափշտակել ուսանողների ճամփորդության համար նախատեսված գումարը։ Այս մասին հայտնում է NBC-ն։
Տղամարդը խաչով բացել է պատուհանը և մտել դպրոցի տարածք։ Պատուհանից մագլցելով՝ նա խաչը դրել է սեղանի վրա և սկսել սենյակում գումար: Անհայտ անձը հափշտակել է 4,8 հազար դոլար, որը նախատեսված էր դպրոցական ճամփորդության համար։ Միջադեպը ֆիքսվել է տեսահսկման տեսախցիկների կողմից։
Ոստիկանությունից հայտնել են, որ սա չի կարող տղամարդու դպրոց մտնելու միակ դեպքը լինել։ Դպրոցն առնվազն երեք անգամ թալանվել է. իրավապահները ենթադրում են, որ բոլոր դեպքերում նույն կոտրիչը կարող է լինել։ Նշվում է, որ ոստիկաններին չի հաջողվել բերման ենթարկել տղամարդուն։