Ռուսաստանի 11 քաղաքների մասով չվերթների սահմանափակումը հետաձգվել է
Ռուսաստան
Ռուսաստանի կենտրոնական մասի և հարավային շրջանի 11 օդանավակայաններում մինչև սեպտեմբերի 10-ը հետաձգվել է թռիչքների սահմանափակումը։
Այդ մասին ասված է Ռոսավիացիայի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդակայանների համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը քաղաքացիական ինքնաթռիների համար 2022 թվականի փետրվարի 24-ին փակել է օդային տարածքի մի մասը երկրի հարավում և կենտրոնական մասում՝ կապված Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)