Ութ ձկնորս երեք օր անցկացրել է բաց ծովում՝ կառչած պլաստմասե տարայից (տեսանյութ)
ՏեսանյութերՎիետնամի ափերի մոտ պանամական նավի անձնակազմը փրկել է ութ ձկնորսների, ովքեր երեք օր անցկացրել են բաց ծովում՝ կառչած պլաստմասե տարայից: The Mirror-ը հրապարակել է նրանց փրկության տեսանյութը:
Պանամայի բեռնատար նավի անձնակազմի անդամ Նգուեին Չի Թանն առաջինն է նկատել ձկնորսներին ծովում:
«Ես ծովում նարնջագույն առարկա տեսա, ավելի մոտիկից նայեցի և տեսա, որ մի քանի հոգի են` փրկարարական բաճկոններ հագած»,- ասել է նա։ Ձկնորսները կառչել էին պլաստմասե մեծ տարայից և օգնություն էին կանչում։
Նավը մոտեցել է ձկնորսներին, և նրանց պարանով բարձրացրել նավի վրա, և ձկնորսներից մեկին ստիպված են եղել ձեռքերի վրա պահել վնասվածքի և արյան կորստի պատճառով։ Բոլոր փրկվածները տառապել են սովից և ջրազրկումից։ Նավապետը հայտնել է առափնյա ծառայության աշխատակիցներին ձկնորսների փրկության մասին և խնդրել է օգնել ձկնորսներին վերադառնալ հայրենի երկիր՝ Մյանմա։ Վիետնամի իշխանությունները հետաքննություն են կազմակերպել։ Միջադեպի վերաբերյալ դիվանագետները կապ են հաստատել Մյանմայի դեսպանատան հետ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան