Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ 65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամին Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. Մարուքյան Հրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահը Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան Թբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսել Բեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ 

Միակ սուբյեկտը, որն այս օրերին պաշտպանում է Արցախի եւ հայ ժողովրդի շահերը՝ այս հրապարակն է և դուք եք. Իշխան Սաղաթելյան

Արցախը մեր անցյալն է, ներկան ու ապագան, մեր հայրենիքը, եւ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որպեսզի փրկենք մյուս մասը, գլուխները պատով են տալիս։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք մի մասը զիջելով՝ կորցնելու ենք նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր պետականությունը։ Դրա համար այս պատասխանատու օրը ես ասում եմ, որ Հայաստանն Արցախ է եւ վերջ, քանի որ Արցախի գլխին կանգնած աղետը նաեւ Հայաստանի աղետն է։ Արցախը հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է։ Արցախը մեր ուժն է, անվտանգությունն ու արժանապատվությունը։ Արցախն այսօր կանգնած է հայաթափման եւ էթնիկ զտման առաջ»,- նշեց նա։

Սաղաթելյանն ասաց, որ կա երեք կարեւոր սկզբունքային պահանջ, որը պետք է ապահովվի. «Առաջինը՝ պետք է բացառվի որեւէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պետք է լինի կայուն, հուսալի ցամաքային կապ, եւ երրորդ՝ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր Զինված ուժերով պետք է ստեղծվի միասնական անվտանգային համակարգ։ Ցավոք, Հայաստանում չկա որեւէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, ընդ որում այդ սուբյեկտը չկա ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ սփյուռքում. այսօր միակ սուբյեկտն իր լավ ու վատ կողմերով հանդերձ «Դիմադրություն» շարժումն է եւ այս հրապարակը։ Միակ սուբյեկտը, որն այս օրերին պաշտպանում է Արցախի եւ հայ ժողովրդի շահերը՝ այս հրապարակն է եւ դուք եք։ Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին»։

Իշխան Սաղաթելյանը նաեւ անդրադարձավ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին գործելաոճին. «ԱԱԾ պետ Արմեն Աբազյան, Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյան՝ դուք այսօր Նիկոլի իշխանության միակ պահապանը եւ հենարանն եք, դուք անձամբ պատասխանատվություն եք կրում ամեն օր ու ժամ մեր հայրենիքի կորուստների համար, դուք եք այն մարդիկ, ովքեր հետեւողական խոչընդոտել եւ խոչընդոտում են «Դիմադրություն» շարժման ընդլայնումը՝ ձեր բռնաճնշումներով, բանտարկություններով, հետապնդումներով։ Ամեն օր փորձում եք ճնշել մարդկանց՝ պահելով Նիկոլի իշխանությունը։ Ուք չեք կարող ասել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք մի դավաճան խելագարի։ Ամոթ է, վերջ տվեք այդ ճնշումներին, հավատարիմ եղեք ձեր ուսադիրներին, ձեզ մի դասեք այդ վերջացած ուսապարկերի շարքին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
Ամենադիտված