Աշխարհի ամենաարագ շնաձուկը դուրս է ցատկել ջրից ու վայրէջք կատարել ձկնորսների վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի ափերի մոտ շնաձուկը դուրս է ցատկել ջրից ու վայրէջք կատարել ձկնորսների վրա, ովքեր գտնվում էին զբոսանավի տախտակամածին։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութով, որը գրավել է Daily Mail-ի ուշադրությունը։
Sea Ventures չարտերային զբոսանավում գտնվող ձկնորսները դիտում էին մակո-շնաձկանը, որը համարվում է աշխարհի ամենաարագ շնաձուկը և կարող է զարգացնել մինչև 74 կիլոմետր ժամ արագություն: Գիշատիչ ձուկը ջրից դուրս էր ցատկում նրանցից մոտ ինը մետր հեռավորության վրա։ Ձկնորսներից մեկը կարթով բռնել էր գիշատիչ ձկանը, իսկ նա փորձում էր ազատվել։
Վայրկյաններ անց ևս մեկ շնաձուկ դուրս է թռել ջրից և վայրէջք կատարել տախտակամածի վրա գտնվող մարդկանց վրա: Միջադեպի տեսաձայնագրությունից երեւում է, որ ձկնորսներից մեկին հաջողվում է փախչել։
Sea Ventures-ը հայտնել է, որ միջադեպից ոչ ոք չի տուժել: Ձկան վրա նշան են արել, որպեսզի հնարավոր լինի հետևել նրա շարժումներին, այնուհետև բաց են թողնել: