Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել էլեկտրաէներգիա մատակարարել Գերմանիային
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է էլեկտրաէներգիա մատակարարել Գերմանիային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա DPA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան էլեկտրաէներգիա է արտահանում Սլովակիա, Լեհաստան, Ռումինիա և Մոլդովա, սակայն պատրաստ է Գերմանիան ներառել այս ցուցակում։ Վարչապետի խոսքով՝ Ուկրաինան ունակ է մեծ ծավալներով էլեկտրաէներգիա արտադրել և պատրաստ է ավելացնել մատակարարումները Եվրամիություն։
«ԵՄ-ն էներգիա կստանա, և մենք կստանանք այն արժույթը, որը մեզ շտապ անհրաժեշտ է»,- ասել է Շմիհալը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրոպա, սակայն դրա համար կարևոր է, որ Զապորոժիեի ատոմակայանը միացված մնա Ուկրաինայի էներգահամակարգին։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան մեծ ներուժ ունի վերականգնվող էներգիայի և կանաչ ջրածնի զարգացման համար։