Մեծ Բրիտանիան կարող է արգելել ճաշ պատրաստել մինչև երեկոյան ժամը 8-ը
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայում էներգետիկ ճգնաժամի հետևանքով բնակչությանը կարող է արգելվել ճաշ պատրաստել մինչև երեկոյան 20-ը, մինչդեռ փաբերը կաշխատեն մինչև երեկոյան 21-ը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բացատրվում է, որ բրիտանացիներին կարգելվի 14.00-20.00-ն օգտագործել լվացքի մեքենաներ, աման լվացող մեքենաներ և ջեռոցներ։
«Մարդիկ ստիպված կլինեն հրաժարվել ընտանեկան ընթրիքից շաբաթ օրը ժամը 18.00-ին կամ կիրակնօրյա խորովածից՝ 17.00-ին և այն տեղափոխել ավելի ուշ ժամի»,– մանրամասնում է թերթը։ Միաժամանակ, փաբերում լույսերը կանջատեն ժամը 21.00-ին, իսկ վերջին պատվերները կընդունվեն 20.30-ին։ Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ կգործեն Բրիտանիայում նոր սահմանափակումները՝ կապված տնտեսության ներկայիս իրավիճակի հետ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ էր արել տանը խնայել էլեկտրաէներգիան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)