Անհայտ անձինք գողացել են ՀԿ-ի՝ շենքի եվրոպատուհանների փեղկերը և ջեռուցման կաթսաները. գողությունը բացահայտվել է
Հասարակություն
Ոսստիկաները բացահայտել են հուլիս ամսին Դարանակում կատարված գողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հուլիսի 17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել հասարակական կազմակերպություններից մեկի նախագահը և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի մի ճամբարից գողություն են արել:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի, Գավառի և Մարտունու բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողների ինքնությունը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջականներում սեպտեմբերի 2-ին խուզարկություն է կատարվել Վարդենիսի 31-ամյա բնակչի և Արեգունի գյուղի 28-ամյա բնակչի բնակարաններում և օժանդակ շինություններում: Խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է: Վարդենիսի բնակիչ 31-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 5 փաթեթ՝ մոտ 44,87 գրամ կանեփանման զանգվածով, իսկ տնամերձ հողամասից հայտնաբերվել է կանեփի 168 բույս:
Նրանք ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան