Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
8-րդ տուրում «Սլովանը» 1:1 հաշվով ոչ-ոքի էր ավարտել «Դունայսկա Ստերդայի» հետ խաղը։ Բարսեղյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին, հայտնում է Armsport.am-ը։
9-րդ տուրում «Սլովանը» կհյուրընկալվի «Բանսկա-Բիստրիցային»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում