Ճամբարակի 49-ամյա բնակիչը պատուհանով մտել էր համագյուղացու տուն և գողացել բջջային հեռախոսներ
Հասարակություն
Սեպտեմբերի 2-ին Ճամբարակի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 02.00-ից ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանով մտել է իրենց առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս: Այս մաիսն հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը:
Ճամբարակի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսները հայտնաբերվել են: Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան