Ղազախստանում 26-ամյա երիտասարդը բռնաբարել է շանը
ԱյլՈւստ-Կամենոգորսկում 26-ամյա երիտասարդը գիշերը բռնաբարել է շանը.: Նրան բերման են ենթարկել, հայտնում է Polisia.kz-ն։
Ուտեպովա փողոցի տարածքում կողքով անցնող տղամարդը լսել է շան նվնվոցը։ Նա որոշել է օգնել կենդանուն, ուստի գնացել է դեպի նրա ձայնը։ Ավելի մոտենալով՝ տղամարդը տեսել է, որ անհայտ անձը բռնաբարում է շանը։
Ականատեսն անմիջապես դիմել է ոստիկանության բաժին և իրավապահների հետ վերադարձել դեպքի վայր։
Ոստիկանները բերման են ենթարկել տեղի 26-ամյա բնակչին, ով ոչ սթափ վիճակում է եղել։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
Կամավորները գտել են շանը: Այժմ նա կացարանում է, անասնաբույժները զննում են նրան։