Կադիրովը հայտարարել է վաստակած «անժամկետ և երկարատև արձակուրդի» մասին
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ «այսօր իմացել է», որ ռուս նահանգապետերի մեջ ինքն է գլխավոր «երկարակյացը»։ Այս մասին նա գրել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Telegram-ի իր ալիքում:
«Ես ինքս նկատեցի, որ շատ երկար եմ նստել։ Կարծում եմ, որ լիովին արժանի եմ անժամկետ և երկարատև արձակուրդի»,- ասել է նա։
Միաժամանակ նա հույս է հայտնել, որ իրեն կաջակցեն ու կհասկանան։