Բրիթնի Սփիրսը պարել է կիսամերկ ու ներողություն խնդրել որդիներից (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը պարել է կիսամերկ ու ներողություն խնդրել որդիներից, հայտնում է Gazeta.ru-ն:
40-ամյա Բրիթնի Սփիրսը վերադարձել է Instagram՝ հրապարակելով կիսամերկ պարային հերթական տեսանյութը։ Երգչուհին ներկայացել է ներքնազգեստով` առանց կրծկալի, իսկ կուրծքը ծածկել է գլխարկով։ «Երեխաներ, ներողություն եմ խնդրում, բայց ես կշարունակեմ վարել սոցիալական ցանցերը։ Ցավում եմ, որ կարծում եք, թե դա անում եմ ուշադրություն գրավելու համար: Ցավում եմ, որ այդպես եք զգում: Բայց գիտե՞ք ինչ. ես ձեզ համար նորություն ունեմ: Ես Աստծո զավակն եմ, ինչպես և բոլորս, այնպես որ՝ ոչ, չեմ ափսոսում։ Ես սովորեցի այդսես խոսել», - ասվում է հրապարակման մակագրության մեջ։
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Քևին Ֆեդերլայնը, պատմել է, որ իրենց ընդհանուր որդիները՝ 16-ամյա Շոնը և 15-ամյա Ջեյդենը, չեն ցանկանում շփվել նրա հետ սոցիալական ցանցերում կասկածելի բովանդակության պատճառով։