Բաթումիի ափերին սկսել են կառուցել կղզի և երկու թերակղզի
Վրաստան
Վրաստանի Բաթումի քաղաքում՝ Սև ծովի ափին, սկսվել է երկու արհեստական թերակղզիներից և մեկ կղզուց կազմված արշիպելագի կառուցումը, ինչպես արդեն արվել է, օրինակ, Դուբայում, որտեղ կառուցվում են ենթակառուցվածքներ, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար։ Այս մասին իր կայքում հաղորդագրություն է հրապարակել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ես կասեի, որ այսօր մենք մեկնարկում ենք յուրօրինակ, ժամանակակից նախագիծ։ <...> Սա նախագիծ է, որը բաղկացած է երկու արհեստական թերակղզիներից։ Այստեղ կկառուցվի նաև մեկ կղզի»,- մեջբերում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով, այդ տարածքներում այնուհետև կստեղծվեն ժամանցային, առողջապահական, սպորտային, կրթական, կոմերցիոն, բնակելի, զբոսաշրջային ուղղություններ։
Թերակղզիներում և կղզում կհայտնվեն 500 համարներով հյուրանոցներ, ինչպես նաև առևտրի ու զվարճանքի կենտրոններ։ Ծրագրի ընդհանուր ներդրումը կկազմի 100 մլն դոլար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)