Կադիրովը կարող է նոր պաշտոնի նշանակվել. ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Meduza հրատարակության տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը կարող է ղեկավար պաշտոն ստանձնել Ազգային գվարդիայում։ Այն, որ պաշտոնի նման փոփոխություն է դիտարկվում, հայտնել է նախագահական վարչակազմին մոտ կանգնած Meduza-ի աղբյուրներից մեկը։
Սեպտեմբերի 3-ին Կադիրովը տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել էր, որ «չափազանց երկար է մնացել» իր պաշտոնում և արժանի է «անժամկետ ու երկար» արձակուրդի։
Կադիրովը նման հայտարարություններ է արել 2017 թվականի նոյեմբերին և 2016 թվականի փետրվարին։ Հետո ասել է, որ ժամանակն է, որ ինքը հեռանա հանրապետության ղեկավարի պաշտոնից։
Ռամզան Կադիրովը Չեչնիայի Հանրապետությունը ղեկավարում է 2007 թվականից (2011 թվականի ապրիլի 5-ին նա երկրորդ ժամկետով ստանձնեց հանրապետության ղեկավարի պաշտոնը)։ Ընդ որում, առաջին նշանակման ժամանակ նա ընդամենը 30 տարեկան էր։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան