ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը 

Դու քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարին դավաճանում ես՝ մենակ թողնելով․ Շարմազանով

Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
Ապերախտ ժողովուրդ… 1920,սեպտ. 17
ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔԸ ՈՒՂՂՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ, 1920թ.-ի սեպտեմբերի 17-ին
Ես դավիթբեկյան ուխտին հավատարիմ՝ շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում եմ քեզանից խնդրածս վարպետին, որ գա, շուտ գա կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, քո խայտառակությունը, քո բարոյական անկումը:Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին... Դու քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարին դավաճանում ես՝ մենակ թողնելով:Ժողովուրդ, քեզ հետ խոսողը քո հրամանատարն է, քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ հանուն քո ինքնապաշտպանության, հանգստացած չի պատյանի մեջ:Լսիր, մի ավելորդ, գուցե և վերջին անգամ նա դիմում է քեզ, խոսում է քեզ հետ: Նա ասում է. Քո սև ու նեղ օրերին, երբ հայակեր Գեղվա և Օխչիի ձորերը, երբ Բարգուշատի և Հաքցարու մեջ սպառնացել էին քո կին ու երեխաների արյունով քո երկիրը ներկելու, դու կանչեցիր ինձ, և ես հասա քո կանչին: Ասա, ժողովուրդ, այն օրերից քո երկիրը մնա՞ց մի բարձր սար, մի քար, որի վրա ես դրած չլինեմ իմ հոգնած գլուխս: Ասա, դու ինձ տեսա՞ր մի օր, մի ժամ անհոգ, հանգիստ: Դու ինձ տեսե՞լ ես փափուկ տեղաշորիս, հարուստ սեղանների շուրջը: Դու լսու՞մ ես, քարերը, քարերը աղաղակում են, ասում ոչ: Ասա, մնա՞ց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի քո ազատության, քո փրկության, քո փառքի համար: Քո դաշտերում, քո հողի վրա իմ արյունն է թափվել: Դեռ չի փակվել թշնամու ինձ հասցրած վերքը, իսկ քոնը, ժողովուրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտի մնա ու հազար վերքերի ցավով պիտի մորմոքա:Ժողովուրդ, այսօր, երբ ադրբեջանյան դրամներով կաշառված բոլշևիկները՝ քո գերեզմանափորները, կեղծ ու պատիր խոստումներով քո դուռն են բախել և քո ձեռքով պղծած աղ ու հացիդ են սպասում, դու դավաճանաբար լքում ես, մենակ թողնում քո հրամանատարին: Այդ հերիք չէ, քո լրտեսներն ու ահաբեկիչները իմ գլուխն են փնտրում երեք միլիոնով Ադրբեջանին ծախելու: Ապերախտ ժողովուրդ: Քանի, քանի անգամ քո կինն ու երեխան կռիվներից վերադառնալիս փաթաթվել են ձիուս վզով, համբուրել ձեռներս՝ «փաշա ջան» կանչելով: Քանի՜, քանի՜ անգամ փրկել եմ քեզ վերահաս վտանգից, կոտորածից: Ի՜նչ շուտ մոռացար իշխան Ղազարին, որի զորքերին պատերիդ տակից եմ քշել, վայ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը: Ժողովուրդ, կանցնեն օրեր, թշնամին քեզ զինաթափելուց, ղեկավարներիցդ զրկելուց հետո, երբ այլևս չի լսվի «ԱԺԴԱՀԱ ՓԱՇԱ» անունը, կսկսի հազար ձևով ու ճանապարհով բնաջնջել քեզ: Այն ատեն դու կվերհիշես քո հրամանատարին, որի սուրը յոթն անգամ մեծացրել էր քո երկիրը և քեզ համար բացարձակ ապահովություն ստեղծել, այն ժամանակ հայացքդ կբարձրացնես Խուստուփին ու նրա կատարին նստած սև ամպերին, կնայես, կկանչես, բայց հրամանատարիդ փոխարեն սարերիդ, ձորերիս թույլ արձագանքը կպատասխանի քեզ: Գուցե մի օր էլ թշնամուց հալածական սարերն ընկնես ու թափառումներիդ ժամանակ հանկարծ մի թփի տակ, մի ժայռի վրա իմ սառած դիակը գտնես, ծունկի գաս ու արյուն լացես:Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ և խնդրում, երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երևա ինձ և՛ Կապանը, և՛ Գենվազը, և՛ Գողթանը, և՛ Գեղվաձորը: Իսկ մինչ այդ, հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:
Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ:
1920 սեպտ. 17 Խուստուփյան լեռներ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Նժդեհ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ
Ամենադիտված