Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 61-ամյա տղամարդու դիակը (տեսանյութ)
ՏեսանյութերՍեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճում ինքնությունը չպարզված, մարմնական վնասվածքներով տղամարդու դիակ էր հայտնաբերվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 5-ից բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դիակն է: Կատարվում է նախաքննություն: