«Երազի իմ երկիր հայրենի» երգը՝ Ազատամարտիկների պուրակում՝ զոհվածների հայացքների ներքո (տեսանյութ)
ՏեսանյութերԱրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
««Երազի իմ երկիր հայրենի» երգը՝ Ազատամարտիկների պուրակում՝ զոհվածների հայացքների ներքո...
Այսօր Ստեփանակերտում կայացավ Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նվիրված նրա հիմնադրման 30-ամյակին:
Գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի անզուգական գլխավորությամբ հրաշալի ձևով հանդես եկան երեխաները՝ երգելով հայրենասիրական, քնարական ու կատակային երգեր: Իսկ վերջում երգչախումբը գնաց Ազատամարտիկների պուրակ և զոհվածների հուշատախտակի մոտ երգեց «Երազի իմ երկիր հայրենի»-ն:
Վայելե՜ք»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)