The Guardian. Բերեզովսկին 35 մլն եվրո կվճարի Աբրամովիչին (ֆոտո)
Համաշխարհային Մամուլ
Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին ստիպված է մի քանի տասնյակ միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Ռոման Աբրամովիչին՝ Չելսիի ֆուտբոլային թիմի սեփականատիրոջը, վերջինիս դատական ծախսերի համար, նրան դատարանում պարտվելուց հետո. գրում է The Guardian-ը:
Դատավոր տիկին Ջասթիս Գլոսթերը մերժել է Բերեզովսկու ներկայացրած մի շարք պահանջներ, ով ցանկանում էր 3 մլրդ եվրո՝ որպես փոխհատուցում իր՝ Ռուսաստանում իրականացրած գործերի համար:
Նախորդ օրը Բերեզովսկու իրավապաշտպանները հայտնել էին դատավորին, որ Բերեզովսկին համաձայնվել է 35 մլն եվրո վճարել Աբրամովիչին վերջինիս դատական ծախսերի համար:
«Lawyer» ամսագրի տվյալներով՝ այս գործի համար ծախսվել է ամբողջությամբ 100 միլիոն եվրո:
66-ամյա Բերեզովսկին դատական հայց էր ներկայացրել 45-ամյա Աբրամովիչի դեմ՝ նրան մեղադրելով շորթագործության, վստահության ու պայմանագրի խախտման մեջ: Բերեզովսկին նշել է, որ ռուս միլիարդատերն ահաբեկել է իրեն վաճառելու ռուսական «Сибнефти» նավթային ընկերության իր բաժնետոմսերը և խախտել է ռուսական «РУСАЛ» ընկերության հետ կապված գործարքն իրականցնելու ժամանակ տված խոստումը:
Աբրամովիչը նշել է, որ հայցը «ոչ մի արժանիք» չունի:
The Guardian-ն ընդծում է, որ դատավոր Գլոսթերն Աբրամովիչի օգտին էր լուծել օգոստոսին կայացած դատական գործը, որը տևել էր գրեթե կես տարի:



















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում