Der Standard. Թուրքիան սպառնում է հակահարված տալ
Համաշխարհային Մամուլ
Գերմանիան ամուր կանգնած է Թուրքիայի մեջքին և միաժամանակ հանդարտության կոչ է անում. այս մասին գրում է Der Standard ավստրիական պարբերականը:
Թուրքիան առանց տատանվելու հակահարված կհասցնի Սիրիային, եթե վերջինս շարունակի սահմանային գոտու խախտումները. շաբաթ երեկոյան հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքական բանակը անցյալ շաբաթներին բազմիցս արձագանքել է Սիրիայի կողմից միջսահմանային կրակոցներին:
Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն Ստամբուլում հանդիպել էր Գերմանիայի ԱԳ նախարար Գուիդո Վեսթերվելլեի հետ: Վեսթերվելլեն զգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, չնայելով Սիրիայի հետ աճող լարվածության սաստկացմանը, զսպվածություն ցուցաբերել սահմանային հարձակումներին արձագանքելիս:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում