The Independent. «Անվախ Ֆելիքսը» գերազանցել է ձայնի արագությունը` համաշխարհային նոր ռեկորդ (տեսանյութ)
Համաշխարհային Մամուլ
Ավստրիացի էքստրեմալ մարզիկ Ֆելիքս Բաումգարթները վայրէջք է կատարել Երկիր մոլորակի վրա' թռիչք կատարելով ստրատոսֆերայից' 8,534 մ (28.000 ֆուտ) կամ 38.6 կմ (24 մղոն) բարձրությունից, և գերազանցելով ձայնի արագությունը: Սա հանդիսանում է համաշխարհային ռեկորդ, գրում է The Independent-ը:
Բաումգարթները վայրէջք է կատարել արևելյան Նյու Մեխիկոյի անապատում:
Նա ճանապարհ ընկավ ստրատոսֆերա հատուկ հրապատիճով, որն իր վրա կրում էր 55 անգամ գերբարակ հելիումով լի օդապարիկ:
Բաումգարթներն իր թռիչքը կատարել է հատուկ իր համար պատրաստված սկաֆանդրով, որը թույլ չէր տա, որ առողջությանը վտանգ սպառնա, և ավելի քան երեք անգամ բարձր այն միջին բարձրությունից, որով սովորաբար թռչում են գերձայնային ինքնաթիռները:
Ավստրիացի էքստրեմալ մարզիկն այսօրվա հերոսությունից հետո գերազանցել է Ջո Քիթինգերի ռեկորդը, որը սահմանվել էր 1960թ.-ին, երբ վերջինս թռիչք էր կատարել 31կմ բարձրությունից:
Մամուլն արդեն նրան շնորհել է «Անվախ Ֆելիքսը» մականունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում