Le Figaro: Մալիի իսլամիստները սպառնում են Օլանդին
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսուա Օլանդը ցանկանում էր Աֆրիկային ընդառաջ գնալ փոքրիկ քայլերով: Սակայն Մալիի ճգնաժամը հարկադրեց և պահանջեց Օլանդից արագացնել քայլերը: Վերջին իրադարձությունները միայն ապացուցեցին դա:
Շաբաթ օրը, երբ Ֆրանսուա Օլանդը Կինշասայում ավարտում էր իր աֆրիկյան շրջայցը, Մալիի հյուսիսը զբաղեցնող իսլամիստները սպառնալիքներ հնչեցրին Մալիում պահվող վեց ֆրանսիացի պատանդների մասին:
«Եթե Օլանդը շարունակի կրակին յուղ լցնել, մենք մոտակա օրերս նրան կուղարկենք սպանված պատանդների նկարները»,-հայտարարել է Ումար Ուլդ Համահան՝ Արևմտյան Աֆրիկայում Ջիհադի և Միասնության շարժման խոսնակը: Նշենք, որ սա Ալ Քաիդային կից երեք ահաբեկչական խմբավորումներից մեկն է, որը գործում է Սահելում:
Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա ասել է. «Նրա կյանքը այսուհետ վտանգված է: Թող նա դա իմանա»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում