Neue Zürcher Zeitung. Կոլումբիական խաղաղ բանակցային գործընթացը հետաձգվել է
Համաշխարհային Մամուլ
Օսլոյում Կոլումբիայի կառավարության և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) միջև խաղաղության բանակցությունները հետաձգվել են: Բանակցային կողմերից երկուսն էլ չեն կարողացել ժամանել Օսլո տեխնիկական, եղանակային և իրավաբանական խնդիրների պատճառներով:
Օսլոյում այս երկուշաբթի պետք է առաջին անգամ շփում հաստատվեր այս երկու ուժերի միջև. փոխանցում է թերթը՝ հղում կատարելով Կոլումբիայի կառավարական աղբյուրներին:
Ծանր եղանակային պայմանները մայրաքաղաք Բոգոտտայում խոչընդոտել են կառավարության պատվիրակության չվերթը: Հեղափոխական բանակային ուժերի ներկայացուցիչներն այդ պատճառով Հավանայում դեռ սպասում են դեպի Օսլո իրենց ուղևորման ապահովությունը երաշխավորող փաստաթղթերի ստորագրմանը, քանի որ Կոլումբիայի կառավարությունը միջազգային հետախուզություն էր հայտարարել նրանց դեմ:
Կոլումբիայի կառավարության և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերն այս օգոստոսին կողմերի միջև գրեթե 50 տարի շարունակվող հակամարտությունից հետո հայտարարել էին Օսլոյում խաղաղ բանակցային գործընթացի մեկնարկի մասին:
Բանակցություններն ընթանում են Կուբայի և Նորվեգիայի հովանավորության ներքո:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում