Երևանում հայտնի «Արտաշի մոտ» ռեստորանի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել
ՀասարակությունԱյսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար 9 շենքի բակում, զրուցարանի մոտ տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի փաստով Հ․ Ժամակոչյանի կողմից սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դատաբժիշկը դեպքի վայրի զննություն էր կատարում, Կենտրոնի ոստիկանները՝ ՔՀԲ պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, պարզել են դիակի ինքնությունը, ով մշտական բնակության վայր չունեցող մոտ 55-60 տարեկան տղամարդ է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։