Android սմարթֆոնների սեփականատերերին զգուշացրել են նոր վտանգավոր վիրուսի մասին
ԱյլԲջջային անվտանգության ThreatFabric ընկերության հետազոտողները հայտնաբերել են Android-ի նոր վիրուսային ծրագիր, որը կոչվում է Hook:
Նրանց խոսքով՝ թափանցելով հեռախոս՝ այն օգտատերերի տվյալները փոխանցում է օպերատորին և ամբողջական վերահսկողություն սահմանում սարքի վրա։ Հավելվածը կարող է դիտել և ներբեռնել հաղորդագրություններ, կոնտակտներ, որոնման պատմություն և նույնիսկ զրույցներ մեսենջերներից:
Նշվում է, որ Hook-ի հիմնական նպատակը բանկային հավելվածներն են, որոնք պատկանում են ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին։ Մինչ օրս վիրուսային ծրագիրը դիտարկվել է ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ավստրալիայում, Լեհաստանում, Կանադայում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Պորտուգալիայում:
Hook-ին մեկ ամսվա բաժանորդագրությունը կազմում է 7000 դոլար։ Հետազոտողների կարծիքով՝ Հուկը ստեղծվել է կիբերհանցագործությունների դեմ պայքարող DukeEugene խմբի կողմից։ Նրանք նաև պատասխանատու են BlackRock և ERMAC Android վտանգավոր վիրուսների ստեղծման համար: