Գեղհովիտ գյուղում մեքենա է այրվել
Հասարակություն
Հունվարի 21-ին, ժամը 14:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:23-ին: Այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ետնամասը և ջերմահարվել երկու դռները․ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն