Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում կդադարեցվի գազամատակարարումը
Հասարակություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի, Սարուխան բնակավայրի մի հատվածի գազասպառողների, «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: