Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է Լաչինի հարցով բանակցությունները․ ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Գորիս -Ստեփանակերտ երթուղով ուղեկցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեկ ավտոշարասյուն՝ մարդասիրական բեռներով»,- ասված է հաղորդագրության մեջ։