Հարսնացուն սխալ գդալով է թեյը խառնել ու մահացել
ԱյլԲրիտանուհին, ով տառապում էր կաթնամթերքի նկատմամբ սուր ալերգիայով, մահացել է Հարավային Աֆրիկայում իր սիրելիի առաջարկությունից չորս օր անց։ Ինչպես նշում է Daily Mirror-ը, մահվան պատճառը եղել է թեյը խառնելու համար սխալ գդալի օգտագործումը։
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին 24-ամյա սիրահարներ Քրեյգ ՄակՔինոնն ու Ջես Փրինսլուն ճանապարհորդության էին գնացել Հարավային Աֆրիկա։ Ուղևորության մեկնարկից մեկ շաբաթ անց ՄակՔինոնը առաջարկել է իր զուգընկերուհուն դառնալ իր կինը, և նա համաձայնվել է։ «Նրա ընտանիքից շատերն ապրում են Հարավային Աֆրիկայում, և նա այնտեղ չէր եղել արդեն վեց տարի, այնպես որ ես գիտեի, որ ավելի լավ տեղ չկա առաջարկություն անելու համար», - բացատրել է երիտասարդը:
Զույգը հաջորդ մի քանի օրն անցկացրել է կարևոր իրադարձությունը նշելով, իսկ հետո գնացել է Յոհանեսբուրգ՝ հարսնացուի մորը այցելելու։ Այնտեղ աղջիկն ուզում էր թեյ խմել և գդալ է վերցրել՝ այն խառնելու համար։ Շուտով պարզվել է, որ դրա վրա կաթնամթերքի մնացորդներ կային, ինչի պատճառով Փրինսլուի մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել։
Բրիտանուհու վիճակն արագորեն վատթարացել է. դեղամիջոցները չեն մեղմել ախտանիշները, և Փրինսլուն անաֆիլակտիկ շոկով տեղափոխվել է հիվանդանոց։ Այնտեղ բժիշկներն փորձել են փրկել նրան, սակայն Ամանորի նախաշեմին աղջիկը մահացել է։ Վշտացած ՄաքՔինոնը վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ իր սիրելիի մոխրի հետ: Այժմ նա ցանկանում է մարդկանց կրթել ալերգիայի մասին։
«Դա մի բան է, որ մարդիկ չեն կարող վերահսկել, և դա կարող է սպանել նրանց: Ես պարզապես ուզում եմ, որ ինձ լսեն և հասկանան, թե որքան լուրջ է դա»,- եզրափակել է ՄակՔինոնը: