Ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է
ՀասարակությունԱյս շաբաթ սարսափելի ողբերգություն եղավ. ոչ մարտական պայմաններում, ժամանակավոր կացարանի իրենց մահճակալներում ողջակիզվեցին ժամկետային զինծառայողներ՝ 15 հոգի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի մանրամասները պետք է իրավապահները պարզեն, սակայն կա նախնական վարկած, համաձայն որի՝ պատճառը վառարանը բենզինով թեժացնելու կապիտանի փորձն է եղել: Այս մասին գրում է 1lurer.com-ը։
Դեպքին հաջորդեցին պաշտոնանկություններ, պաշտպանության նախարարությունը հայտարարեց՝ ձեռք են բերել մոդուլային զորանոցներ և դրանց տեղադրման փուլում են: