ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը
ՀասարակությունՀայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ, այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ ներկայացնելով Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանդիպման մանրամասները:
Չիփ Լեյթինենն ընդգծել է միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։