«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կառույցի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասում հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Հունվարի 21-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, «Վանաձոր» ՔԿՀ ծառայողները տեղանքի զննություն են իրականացրել` իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: