Դասալքության մեղադրանքով հետախուզվողները Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան
Իրավունք
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կենտրոնական բաժին են ներկայացել 27-ամյա Հայկ Մ.-ն և 28-ամյա Մեխակ Ղ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
Նրանք 2017 թ. նոյեմբերից հետախուզվում էին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)