Ռուսաստանում Little Big խմբի հիմնադիրը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
ԺամանցՌուսաստանի արդարադատության նախարարությունը «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինին և ևս 4 հոգու ներառել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում տեղադրված հրապարակման մեջ։
Նշվում է, որ Պրուսիկինը օգնություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, համերգներ է անցկացրել ոչ բարեկամ երկրներում, որոնց ժամանակ կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հատուկ գործողությունը Ուկրաինայում։ Երաժիշտը նաեւ սուտ տեղեկություններ է տարածել պետական իշխանությունների գործունեության մասին։
Հաղորդվում է, որ ցուցակի բոլոր անձինք ապրում են արտերկրում։