Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է «Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին 

«Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է թև ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց»

Հասարակություն

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիս` Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ:

Հայկական բանակը ծնվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ:

Պատերազմական իրավիճակում՝ համայն հայության ապրելու եւ մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ Կամավորական ջոկատների հիմքի վրա ծնվեց մեր Բանակը։

90-ականներին հայրենիքի պաշտպանության ելան բոլորը՝ կամավորականները, ազատամարտիկները, բանվորն ու շինարարը, մտավորականն ու  հոգեւորականը, եւ մենք համախմբվեցինք ու կարողացանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրել Արցախ աշխարհը։ Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ազատագրեցինք եւ ընդլայնեցինք մեր երկրի սահմանները։

Սպարապետ Վազգեն Սարգսյանը համարում էր, որ բանակն է Հայաստանի Հանրապետության կայունության եւ պաշտպանության հիմքը,-ասում էր. «Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակ չի կարող զարգանալ տնտեսությունը եւ հակառակը»:

Ինչպես Սպարապետը, այնպես էլ բոլորս այսօր առավել քան երբեւէ համոզված ենք, որ պետության զարգացման եւ անվտանգության ապահովման երաշխավորը առավել հզոր բանակ ունենալն է:

Իսկ ի՞նչ պետք է անենք մենք:

Պետք է համախմբված ու միասնական լինենք եւ դառնանք մեր բանակի զորավիգը:

Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, մենք միմյանց նեցուկ լինելով պետք է հայացքներս ուղղենք դեպի մեր բանակը. բոլորս պետք է երկրապահի ոգով տեր կանգնենք մեր հայրենիքին:

Երկրապահ կամավորականների միությունը 44-օրյա պատերազմից առ այսօր խրամատում է: 2020 թ. դեկտեմբերից մինչ այս պահը 5000 եւ ավել երկրապահ կամավորական զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում է մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաեւ ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թեւ ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց:

Պետք չէ կորցնել հույսը, հավատը: Պետք չէ հիասթափվել: Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, մեր հող ու ջուրը: Դարեր շարունակ մեր պապերը պայքարել են այս հողը մեզ ժառանգելու համար:

Մենք մեր հողին շատ կյանքեր ու արյուն ենք տվել, մեր հայրենիքը սրբավայր է:

Համոզված եմ, որ քնելիս, արթնանալիս բոլորս առաջին հերթին աղոթում ենք հայ զինվորի համար: Եվ մեր զինվորը պետք է ամեն օր զգա, որ թիկունքն ապահով է, որ իր թիկունքին կանգնած է համախմբված ու հզոր ազգ, որը ամեն վայրկյան պատրաստ է ձեռք մեկնելու:

Ես խոնարհվում եմ հերոսածին մայրերի առջեւ,

Փա՛ռք նահատակված քաջերին,

Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջ,

Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին,

Փա՛ռք ու պատիվ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
Ուժ ու կորով արցախահայությանը։

Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան մեր հայրենիքին», - ասվում է ուղերձում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են
Ամենադիտված