2023-ը պետք է դառնա սխալների խմբագրման և մեր ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյան
ՀայաստանՀունվարի 28-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 31-ամյակին։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ի ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինվորների հիշատակը։
Եույթ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Այնուհետև հայտարարվել են 2022թ.-ի ուսումնական տարվա արդյունքներով մարտական պատրաստության բարձր ցուցանիշներով, զինվորական օրինակելի կարգապահությամբ լավագույնը ճանաչված զորամիավորումն ու զորամասերը։