Վեդիում հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար զոհած հերոսների հիշատակին
ՀասարակությունԵրեկ Վեդի համայնքում նշվեց Հայոց բանակի կազմավորման 31 ամյակը։
Նախ ներկաները՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի եւ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին բանակի հիմադիր Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, որից հետո Վեդու քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին։
Վեդու քաղաքային մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը գեղեցիկ համարներով հանդես եկան ու բանակի տոնը շնորհավորեցին Մշակույթի տան, Գեղարվեստի, Երաժշտական եւ Արվեստի դպրոցների երգի, պարի, դհոլի եւ քանոնի խմբակների շնորհալի երեխաներն ու պատանիները։
Վերջում, շնորհավորելով բանակի տոնը, համայնքի ղեկավարը իր խոսքում բոլորին կոչ արեց միասնական լինել, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները եւ թիկունք կանգնել մեր բանակին։