Վեոլիա ջուր ՓԲԸ պարզաբանումը ջրամատակարարման վատթարացման պատճառների մասին
ՀասարակությունՎեոլիա ջուր ՓԲԸ պարզաբանումը վերջին օրերին որոշ բնակավայրերում ջրամատակարարման վատթարացման պատճառների մասին.
Աշխատանքները ջրաղբյուրներում իրականացվում են շուրջօրյա ռեժիմով :
Հայաստանի որոշ բնակավայրեր՝ Վանաձոր, Դիլիջան, Բերդ, Կապան, Մեղրի և այլ քաղաքներ, լիովին կամ մասնակի ջուր են ստանում մակերևութային աղբյուրներից՝ հիմնականում լեռնային գետակներից, որոնք ներկայում տեղումների խիստ անբավարարության պատճառով սակավաջուր են դարձել: Դրան էլ ավելացել է շատ ցածր ջերմաստիճանային ֆոնը սարերում, հատկապես գիշերային ժամերին, ինչի հետևանքով սակավաջուր դարձած գետերը, դրանց վրա կառուցված Ջրի մաքրման կայանների /ՋՄԿ/ ջրընդունիչներն ու այնտեղից սկիզբ առնող ջրագծերը շարունակաբար սառցակալում են:
ՎեոլիաԹիմն այս օրերին ջրաղբյուրներում գիշեր-ցերեկ հերթափոխով իրականացնում է սառույցների կոտրման ու հալեցման, ջրատարների տաքացման աշխատանքներ՝ գետակներում առկա ջուրը նախ ՋՄԿ-ներ՝ մաքրման ու քլորացման, այնուհետև՝ սպառողներին հասցնելու համար: